Օրեր առաջ Թուրքիայի իրավապահ մարմինները նախազգուշացրել էին այսօր՝ մայիսի 19-ին, երկրի մայրաքաղաք Անկարայում հնարավոր ահաբեկչական գործողությունների իրականացման մասին: Թուրքական հետախուզության տվյալներով՝ մայիսի 19-ին՝ «Երիտասարդության և սպորտի օրն», «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ է նախապատրաստել մշակութային և ռազմական հաստատությունների դեմ:

Թուրքիայի հատուկ ծառայություններն օրերս պարզել էին, որ սիրիա-թուրքական սահմանով երկրի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգ էին ներթափանցել 10 ահաբեկչական խմբեր, որոնք ծրագրել են 10 միմյանց հետ կապ չունեցող ահաբեկչական գործողություններ՝ հատկապես մայրաքաղաք Անկարայում:
Ի դեպ, Թուրքիայում հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին նախօրեին ահազանգել է նաև այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել