Պետական և մասնավոր բուհերի ղեկավարները, երբ ամբիոնները վստահում են սխալ մարդկանց, մեծագույն չարիք են գործում սովորողների սերունդների նկատմամբ, քանի որ ինքնահաստատման խնդիր կամ բարդույթ ունեցող դասախոսները ուսանողների հաշվին են ինքնահաստատվում, պարտադրում են կարդալ իրենց գրքերը, մեջբերել իրենց մտքերը, էլ չեմ խոսում այլ կամայականությունների մասին:
Զզվելի է դրա արդյունքում կրթության ոլորտում իշխող մանկապարտեզը:

Ինչպես անդաստիարակները չեն կարող դաստիարակել, այնպես էլ տգետները չեն կարող կրթել, իսկ անպատասխանատուները չեն կարող կառավարել: Եվ չպետք է դա անեն:

Ուշկի գանք, քանի ուշքներս չի գնացել այս այլանդակ իրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել