Ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ որդին«Իրավունքի»ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, երեկ ծնվել է երգչուհի Սիրուշոյի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի երկրորդ որդին: Հիշեցնենք, որ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում գտնվող զույգի առաջնեկը` Ռոբերտ Քոչարյան կրտսերը, ծնվել է 2014 թվականին ԱՄՆ-ում, իսկ երկրորդ զավակը ծնվել է Ֆրանսիայում: Ուշագրավ է այն, որ այս իրադարձությունը դեռեւս չի հրապարակվել մինչ այժմ, այնպես որ, մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել