Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող «Zoom Zblizenia» միջազգային կինոփառատոնին, որտեղ, առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ, ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի ստեղծագործական խմբի տարածած հաղորդագրությունից։

Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ:
«Կինը» ֆիլմը ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

Հոյակապ ֆիլմ է, նայեք անպայման....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել