Ապրիլյան պատերազմը, նրա արձագանքները Հայաստանում, ժողովրդի մեծամասնության վերաբերմունքը այդ պատերազմին ու նրա հետևանքներին գալիս է հաստատելու իմ արդեն հայտնած այն միտքը, որ ցավոք սրտի մենք չկարողացանք վեր կանգնել ֆիդայական մտածելակերպից ու անցնել պետական մտածելակերպին։ Պետություն կոչվող կազմավորումը առավել հզոր ու առավել կենսունակ կազմավորում է, քան ժողովրդի ռազմական ինքնագործունեությունը՝ ֆիդայականությունը։ Անհրաժեշտ է անհապաղ իրականացնել այնպիսի քաղաքական, ռազմական, պետական միջոցառնումների մի շարք, որպեսզի մեր պաշտպանական համակարգը լիովին լինի պետական կառավարման մակարդակին համապատասխանող, ինչպես ընդունված է համայն աշխարհի քիչ թե շատ կայուն պետականություն ունեցող երկրներում։
Մեր պատմական փորձը մեզ ակնառու կերպով ցույց է տվել, որ ֆիդայական մեթոդներվ պետական հզոր կազմավորման դեմ պայքարը ոչ մի լուրջ հաջողության չի կարող հասցնել մեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել