Հոլանդիայում գարեջուր արտադրող ամենանեծ ըներությունը հանրահայտ Հայնեկենն է: Նրա հիմնադրի թոռը Ֆրեդի Հայնեկենը, ղեկավարել է ընկերությունը երկար տարիներ, եղել է Հոլանդիայի ամենահարուստ մարդը և մահացել 2002-ին: Բայց առավել հայտնի է նրա առևանգման պատմությունը: 1983 թվականին Ֆրեդի Հայնեկենին առևանգում են ու երեք շաբաթ պահում անհայտ վայրում մինչև 13 միլիոն դոլար ստանալը, ինչից հետո ազատում են պատանդին: Դրանից հետո Ֆրեդին առանց խիստ անհրաժեշտության և մեծ պահակախմբի տնից դուրս չէր գալիս:
Բայց ամենահետաքրքիրը դա չէ:
Բանն այն է, որ գտնվելով առևանգողների մոտ, նա խմբի ղեկավարին հետաքրքիր բան էր ասել. "Դու կարող ես կամ շատ փող ունենալ կամ շատ ընկերներ, երկուսը միասին չի լինում":
Պահանջված գումարը ստանալուց հետո առևանգողները մի քանի շաբաթվա ընթացքում վիճեցին մեկը մյուսի հետ, մեկը հայտնվեց ոստիկանությունում և մատնեց բոլորին:
Հայնեկենը ճիշտ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել