բացել լրահոսը
18.05.2016  15:46

Ընտրական օրենսգիրք. ով ում «պասլատ» արեց

Anahit Amatuni

Վերջը չիմացանք, հիմա ետ ընտրական օրենսգիրքն ինչ ա՞, ինչի մասին ա, ինչ են ուզում անեն: Հա, հասկացանք, որ խուճուճ համամասնական համակարգ է լինելու, մեկ էլ, որ ՀԱԿ-ը, ավելի ճիշտ՝ Լևոն Զուրաբյանը, ինչ որ ֆորմատից է խոսում 2 ամիս է, իսկ Դավիթ Հարությունյանը «կուլտուրնի» պասլատ է անում:
Այս պարագայում երկու բան կարող եմ եզրակացնել. կամ իրականում ետ ընտրական օրենսգիրքը նորմալ փաստաթուղթ է կամ՝ վատն է, ուղղակի այդ հարցը քննարկելու տրամադրություն ունեցող չկա:

Որովհետև այս փաստաթղթի հրապարակումից հետո մի 2 շաբաթ բոլորը խոսում էին դրա մասին, իհարկե ոչ բովանդակային, իսկ հիմա վերհիշում որպես «հանգուցյալի», ում ընդունվելու օրերը հաշված են, իսկ ընդդիմության «պարտությունը» անխուսափելի:
Վերջում էլ ՀՀԿ-ն իր ընկերախմբով ընտրության կգնա, կհաղթի, հետո կասեն՝ եղավ այն, ինչ պետք է լիներ:
Ինչի մենք սրա համար է՞նք հավաքվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 524 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝