«Շուտով Ղարաբաղը ազատագրելու» պաթոսային կոչերից առաջացած ոգևորվածությունը Իլհամ Ալիևը ջուրը լցրեց Վիեննայի բանակցություններում ձեռք բերած արդյունքներով։ Մինչ Վիեննայի հանդիպման ավարտը Ադրբեջանում կարծիք կար, որ «Բաքուն բանակցային սեղանի ուժեղ և թելադրող կողմն է, և ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված կլինի հետ տալ հողերը», որն ընդհամենը մի քանի ժամվա ընթացքում փոխակերպվեց հակառակի։
Ադրբեջանական հասարակությունը գիտակցում է, որ բանակցության արդյունքում ձեռքբ բերված պայմանավորվածությունները աննուղակի կերպով ամրագրում է այդ երկրի պարտությունը, որն էլ ստիպում է մոռանալ Ղարաբաղի մասին։ Հենց այսպես էլ արձագանքում են. «Անհրաժեշտ է մոռանալ Ղարաբաղի մասին, հայերը մեզ հող տվողը չեն»։
Փաստորեն, Ալիևը փոս փորեց և ընկավ մեջը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել