Իսկ եթե մի կողմ դնենք ցինիզմը, պաթոսը եւ այլն, պատերազմի ընթացքում երկու կողմերից էլ տարածքային կորուստները նորմալ են: Զուտ օբյեկտիվորեն, դրանք կարան լինեն կամ ժամանակավոր, կամ մշտական. պատերազմական գործողությունների ընթացքում դրանք կարան <ձեռքից ձեռք> անցնեն ու էդպես իրար փոխանցվեն՝ մինչեւ վերջնական զինադադար, կամ հաշտություն:
Հիմա պատերազմ է: Էդ դեպքում ինչի՞ ենք էս աստիճանի սեւեռվել ռազմական գործողությունների մի դրվագի ընթացքում կորցրած տարածքի վրա: Որոշ առումով նկատվող ընկճախտի, երբեմն՝ հուսահատության, որոշ դեպքերում էլ ամեն գնով ՀԻՄԱ դա հետ բերելու կոչերն ինչի՞ց են բխում:
Մի շատ պարզ ու հասարակ պատճառով: Որովհետեւ մենք մոռացել ենք պատերազմի կանոնները: Որովհետեւ մեզ համար միտքը, որ հակառակորդը կարող է մեզանից տարածք վերցնել, նոնսենս է: Որովհետեւ նախորդ պատերազմից հետո նորմալ ռազմական կրթության փոխարեն սերունդներին տարիներով կացին ձեւով բտել են ռազմահայրենասիրական դաստիարակության ամենավուլգար տարբերակով - <ԹՈՒՐՔՆ Ո՞Վ Ա, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱ ՄԵԶԱՆԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ ՎԵՐՑՆԵԼ: ՎԵՐՑՆՈՂՆԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ, ՀԵՏ ՏՎՈՂ-ՉՏՎՈՂՆ Էլ, ՈՒԶԵՆՔ, ՀԵՆՑ ՀԻՄԱ ԲԱՔՈՒՆ ՄԵԶՆՈՎ ԿԱՆԵՆՔ>: Սերունդների ուղեղում կարծրացած էդ միտքը հակասության մեջ է մտնում թեկուզ փոքր, բայց ԿՈՐՑՎԱԾ տարածքի գոյության մտքի հետ, разрыв шаблона է առաջացնում:
Այ դրա համար, հաղթանակի պտուղները քաղելուց պետք ա իմանաս, թե ինչ ես քաղում: Ոչ թե հաղթանակով ոգեւորված՝ սերունդներին անընդհատ բղավես քո անհաղթելիության ու հակառակորդի ապրիորի պարտված լինելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել