massag_face(1)Wnews.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում օրեցօր ավելանում են մաշկի խնամքի մեթոդները. ի հայտ են գալիս նորանոր քսուկներ, պրոցեդուրաներ։
Տարիներ ի վեր դեմքի խնամքի ամենատարածված տարբերակներից էր ձեռքերով մերսումը, որը մինչեւ օրս էլ ակտուալ է։
Դեմքի մերսման ժամանակ դեմքի արյան շրջանառությունն ակտիվանում է և մաշկը երիտասարդանում է,- Wnews.am-ի հետ զրույցում փաստում է դեմքի մերսող Ելենա Թադեւոսյանը։
Նրա խոսքերով՝դեմքի մերսումը բարելավում է մաշկի ընդհանուր տեսքը. արյան շրջանառության ակտիվացման շնորհիվ մաշկը սնուցվում է, ձերբազատվում տոքսիններից և այլ վնասակար նյութերից: Այն նաև նպաստում է դեմքի և աչքերի մկանների հանգստացմանը, ինչպես նաև ընդհանուր ֆիզիկական և մտավոր ներդաշնակություն է պարգևում:

«Դեմքի գրագետ մերսման ժամանակ լարված մկանները թուլանում են եւ ակտիվանում է թուլացած մկանների աշխատանքը»,- նշում է մասնագետը։
Նրա հավաստմամբ՝ մերսման առաջին իսկ սեանսից հետո արդյունքը նկատելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել