Երկրի պաշտպանության հարցերում հայի շուստրիությունը վտանգավոր ձեռնարկում է։ Թշնամին հեշտ խաբվողներից չէ։ Նա հասկանում է միայն թնդանոթի զարկը, մնացած բանավոր և գրավոր նեյնիմների վրա թքած ունի։
Թե ինչ բարաթ ես ստորագրել ռուսի հետ, թե քանի համեղ պեչենի ես կերել հարգելի Նուլանդի Վիեննա բերած քաղցր, հյութալի և զգոնությունդ թմրեցնող պեչենիներից հեչ կարևոր չէ։ Ուշքդ վրադ պահի, քիչ խոսի, թուղթ ու թանաքից հեռու մնա, դրանով թող զբաղվեն երկրիդ պոետներն ու կլյաուզնիկները, զենք բեր երկիր, զինիր ժողովրդիդ ու որպես արթուն պահակ կանգնիր սահմաններիդ վրա որպեսզի անարգ թշնամին հողդ հեկտար առ հեկտար չգրավի ու դու էլ չզբաղվես այդ հեկտարները հաշվելու ամոթալի հաշվապահությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել