Արդեն քանի անգամ Սերժ Սարգսյանը, Ալիևի հետ հանդիպման ժամանակ չափից շատ ինքնավստահ է իրեն պահում: Զուտ նկարներով նայելու դեպքում էլ անզեն աչքով երևում է երկուսի դեմքի արտահայտությունները , նրանց պահվածքը և այլն:

Այնպես չէ, որ Սարգսյանին այլ պետության ղեկավարները արտոնություններ են տալիս իսկ Ալիևին ճնշում են , և դրա համար է Սարգսյանը իրան այդպես պահում: Ուղղակի արդեն քանի անգամ հայ ժողովուրդը ապացուցել է , որ ռազմի դաշտում չի քաշի պետությանը: Իսկ ով վստահ է զինվորի վրա, հանդիպումների ժամանակ ավելի ազատ է զգում իրեն:
Սերժ Սարգսյանը պետք է գնահատի իր այդ վստահության հիմքը ու սկսի արդեն լուրջ մտածել Հայաստանի ու այստեղ բնակվող հայերի ճակատագրի մասին: Արդեն բոլորը պետք է հասկանան , որ առանց ժողովրդի օգնության նրանցից ոչ մեկ հաջողության չի հասնի որևե ասպարաեզում: Նման կերպ շարունակվելու դեպքում ցանկացած հայ պաշտոնյա կարող է մեկ օրում Իլհամ Ալիևի կարգավիճակը ստանա: Սեփական երկրի ժողովրդին հարգել է պետք, որպեսզի զգաս նրա օգնությունը թիկունքում: Հայաստանում մեղմ ասած այդ հարգանքը դեռ շատ ցածր է:
Տիկնայք և պարոնայք, վերջ տվեք փողեր դիզելու գործընթացին , արդեն բավականին հավաքել եք: Վերականգնեք քանդուքարապ ճանապարհները, վերանայեք մարդկանց աշխատավարձրերը, բանկերի տոկոսները, կարգի հրավիրեք ձեր մտերիմների պահվածքը: Առանց ժողովրդի օգոնթյան դուք բոլորդ հերթական փոքր պետության ներկայացուցիչն եք, որի հետ կարող են վարվել ինչպես ցանկանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել