Ավարտվեց Tata Steel անունը կրող Վեյկ ան Զեեի 75-րդ ամենամյա մրցաշարը

16 օր շարունակ՝ հունվարի 11-ից 27-ը, շախմատային աշխարհի հասարակայնության բուռն ուշադրությունը սևեռված էր Նիդերլանդական Վեյկ ան Զեե քաղաքին: Այսօր պարզ դարձան 75-րդ անգամ անցկացվող Tata Steel-2013 նոր անունը կրող շախմատային գերմրցաշարի բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները:

Ինչպես արդեն հաղորդել էինք, մեկ տուր առաջ գլխավոր մրցանակին հասանելի էր դարձել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջին խաղում էլ ոչ-ոքի անելով տանտերերից Գիրի Անիշի հետ՝ միակն առանց պարտության 9,5 միավորով հատեց եզրագիծը՝ ճանաչվելով A խմբի միանձնյա հաղթող:

Երբ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը իրենից կախված ամեն ինչ արեց՝ հաղթելով հոլանդացի Վան Վելին, միավորներով հավասարվեց դեռ այդ պահին պայքարի մեջ մտած Արոնյանի ու Անանդի հետ, սրվեց մրցանակային տեղերի համար պայքարը: Առաջինը տեղի տվեցին աշխարհի գործող չեմպիոն Անանդի նյարդերը, որի ցանկությունը մեծ էր արծաթյա պարգևին տիրանալու: Չինացի Հաո Վանգին չհաջողվեց զինվորը թագուհու վերածել լոկ այն պատճառով, որ նրա մրցակից հնդիկ աշխարհի չեմպիոնը հենց այդ պահին մրցաշարում ճանաչեց իր առաջին պարտությունը:

Այսպիսով, միանձնյա 2-րդ տեղ գրավելու իրական հնարավորության բանալին գտնվում էր Լևոն Արոնյանի ձեռքին, որը նավակով ու փղով դժվար պայքարի մեջ էր հակառակորդի 2 նավակների դեմ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ պայքարում: Այդ ժամանակ մեր մյուս պատվիրակ Սերգեյ Մովսիսյանը, երբ ինքն էլ պայքարի մեջ էր B խմբում հաղթելու թեկնածուների մեջ, հաճախ էր թողնում իր խաղատեղը ու մոտենում Լևոնի խաղասեղանին, դրանով նաև բարոյապես աջակցում: Թեև Լևոնին բավարարում էր ոչ ոքին, այնուամենայնիվ հայ ուժեղագույն գրոյսմաստերերը պայքարեց մինչև 104-րդ քայլը, հասցրեց վերականգնել նյութական հավասարակշռությունը, ավելին՝ ունենալով ավելի փիղ, որը խաղավերջում չէր օգնելու հաղթանակ ապահովել:

8,5 միավորով Լևոն Արոնյանը ճանաչվեց 2-րդը, նաև արժանացավ 1-ին և 2-րդ տուրերի հանդիսատեսների կողմից սահմանված Piet Zwart համակրանքի մրցանակներին:

3-4 տեղերը կիսեցին Անանդն ու Կարյակինը՝ 8-ական միավոր: 1-ին տեղ՝ Նայդիթչ(Գերմանիա),2-րդ տեղ՝Ռապորտ (Արգենտինա) B Խմբում մինչև վերջին տուրը հաղթելու իրական թեկնածու էր Սերգեյ Մովսիսյանը: Եթե նախորդ տուրի ոչ ոքիները նրան օգնեցին կիսելու 1-2 տեղերը, ապա այս անգամ Թուրքիայի ներկայացուցիչ Իպատովի հետ խաղաղ պարտիան ուղղակի խանգարեց Սերգեյին:Հոլանդացի Սմեթսից հետ 8,5 միավորով բաժանեց 3,4 տեղերը:

C խմբում մրցաշարային աղյուսակում վերջին տուրն առանձնակի փոփոխություններ չբերեց, բացի նրանից, որ Բրազիլիայի հավաքականում հանդես եկող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վերջին տուրում արդեն մրցաշարում 6-րդ անգամ հաղթեց նիդերլանդացի միջազգային վարպետ Վան Դեր Վելին և 8 միավորով խմբում հաստատվեց 4-րդ տեղը: Գրիգորը 2,73 կետով բարելավեց ՖԻԴԵ -ի անձնական գործակիցը: Այս խմբում 11 միավորով հաղթեց իտալացի Սաբինո Բրունելոն,2-րդ տեղում՝ Ֆերնանդո Պերալտան-10,5 միավոր, 3-րդը՝ տանտերերից Ռոբին Սվինկելսը-8,5 միավոր:

«Նիդերլանդական օրագիր»
27, հունվար, 2013թ.
ՇԱՆԹ, news.shanttv.com
Վեյկ ան Զեեի մրցանակակիր Լևոն Արոնյանը վերջին տուրում խաղում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել