Սեֆիլյանականները ամոթի վերջին նշույլներն են արդեն կորցրել ու բացահայտ սաբոտաժով են զբաղվում պատերազմական վիճակում գտնվող երկրում։ Դեռ չէր մարել աղմուկը՝ կապված Սեֆիլյանի հորինած առասպելական 7 միլիոն քառակուսի մետրի վերաբերյալ, հիմա էլ «ազգի հերոսների թայֆան» անցել է պոպիստակն թիրախավորված գրոհների՝ իբր բանակը մաքրելու վերաբերյյալ, բայց գործնականում էլի իրենց պիղծ պատվերի իրացման շրջանակներում։

Արցախում մի հատ մարած օբլիգացիա են գտել՝ գումարտակի նախկին պետք, մարտական խաչ շքանշանի ասպետ, սա էլ դրած 5 րոպե պատմում է, թե ինչ վատն է Մանվելը, ինչեր է արել ու այլ բաների մեջ։ Ընդ որում, առնվազն վերջին էպիզոդը, որի մասին նա խոսում է, հաստատվում է միայն իիր խոսքով։ Բայց տեսանյութը տարածվում է ու տարածվում, իսկ մարդիկ չեն էլ փորձում հասկանալ, թե որտեղից է քամին փչում և ինչի համար է այս ամենը։

Ես իհարկե տեսանյութը չեմ տարածի, որովհետև չեմ ուզում թշնամու ջրաղացին ջուր լցրած լինել, կասեմ միայն, որ այն հերթական ստոր փորձն է հայաստանցի-ղարաբաղցի թեման ջրի երես հանել։ Ո՞ւմ է սա ձեռնատու։ Ասում են՝ Սեֆիլյանը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի ու ՄԲ-ի դեսպանատների հետ։ Համագործակցելը ո՞րն է, ինքն էլ, իրա մարգինալ կառույցն էլ գոյատևում են հեննց այդ դեսպանատների ուղղակի և անուղղակի աջակցության շնորհիվ։

Սակայն հարցերի հարցը դա չէ։ Հարցերի հարցն այն է, թե ինչու ԱԱԾ-ն չի զբաղվում այս հարցով։ Էլ ի՞նչ պետք է անի ներքին թշնամին, որ պատկան մարմինները սկսեն լուրջ ընդունել դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել