Սիրելի երիտասարդներ և ուսանողներ,

Այս տարի առաջին անգամ մայիսի 16-ը պետականորեն նշում ենք Երիտասարդության և ուսանողության օրը: Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, ընդունվել է, որ պես տոնի պատմական ակունք:

Ընդունված է ասել, որ երիտասարդները մեր ապագան են: Սակայն դուք ապացուցեցիք, որ ոչ միայն ապագա եք, այլև ներկա:

Զինվոր և գիտնական, աշխատավոր և ուսանող, ձեռներեց և մշակ այսօրվա Հայաստանում ապրող, արարող, սիրահարվող և ընտանիք կազմող, սահման պահող և սահմաններ ճեղքող հարյուր հազարավոր երիտասարդներ մեզ և մեր երկրին են տալիս իրենք աշխատանքը, սերը, հայրենասիրությունը և կյանքը:

Շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք կառուցել այնպիսի Հայրենիք, որը պատվով կփոխանցեք ձեր զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել