Ժիրայր Սեֆիլյանն ու իր նախաձեռնած <<Նոր Հայաստան>> հանրային փրկություն անվանյալ ճակատը մտադիր են սկսել հանրահավաքների՝ կներեք, ավելի ճիշտ <<քուչի>> ժողովների սեզոնը:
Իրենց քաղաքական գործիչ հորջորջող սույն պարոննները, երբ չեն հասկանում, որ իրենց այդ խմբակային հավաքներին արդեն քանի տարի է մարդ չի մասնակցում և իրենք հեղինակություն չունեն, հավատ չեն ներշնչում, ապա ի՞նչպես կարող են զբաղվել հանրության փրկությամբ, կամ քաղաքականությամբ առհասարակ:
Բացի հավաքներից ու ասուլիսներից շարժման անդամները նախատեսում են նաև հանդիպումներ կազմակերպել դիվանագիտական առաքելությունների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու նպատակով:
Եթե նրանք՝ այդ դիվանագետները, պետք է սրանց ներկայացրած <<իրավիճակային գնահատականով>> առաջնորդվեն, լսեն նմաններին ու կարծիք կազմեն, ապա դե ի՞նչ, <<Скатертью дорога!>>…
Հա′, չմոռանաք ձեռի հետ հաշվետվություն ներկայացնեք ձեր գրանտատուներին կատարած անարդյունավետ ծախսերի մասին…
Դե զզվացրիք էլի՛, 7 միլիոն քմ. հեռու մնացեք քաղաքականությունից, չհասկացա՞ք, որ դա ձեր հագով չի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել