Ադրբեջանական ԶԼՄ-ները շատ բուռն են արձագանքում «Եվրատեսիլ-2016»-ում ունեցած անհաջողություններին։ Բավական «լուրջ» վերլուծաբաններ են վերլուծում «Եվրատեսիլ 2016»-ը։ Նախ, Բաքվում շատ դժգոհ են իրենց ներկայացուցչից, որը ավելի շատ կհիշվի հեռուստադիտողներին ուրիշների գիրկը թռնելով և 17-րդ տեղը զբաղեցնելով։ Բացի դրանից ալիևյան ԶԼՄ-ները դժգոհ են Սամրա Ռահիմլիի պասիվ պահվածքից, որը «չպատասխանեց» Իվետա Մուկուչյանի «սադրանքներին»։ Իսկ Ստոկհոլմի երկնքում հայտնված օդանավը՝ «Արցախը սիրում է Իվետային» պաստառով, ազերիներին հասցրել է անմեղսունակության այն աստիճանի, որ նրանք պահանջում են «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներից պատժել Հայաստանին, որը հետագայում պարզվեց, ըստ ազերիական ԶԼՄ-ների այսպիսով պատասխանեց Թուրքիային՝ Հայոց զեղասպանության փաստը ժխտող պաստառը այս տարի ապրիլի 24-ին Նյու Յորքում պտտեցնելու համար։ Եթե, ըստ Բաքվի, այս քայլով հայերը պատասխանում են Թուրքիային, ապա ինչու՞ է բողոքում Ադրբեջանը, այլ ոչ թե Թուրքիան։ Մենք շատ ենք սիրում Իվետային, սակայն քանի որ ազերիները լավ չեն «հասկացել» այդ մեսիջը, ապա հայերը պետք է այդ պաստառի վրա գրեին՝ «Արցախի բանակը միշտ հիշում է Մեհրիբանին», որ չմատծեին, թե մերոնք ինչ-որ բան թուրքերին են հասկացնում։
Ազերիները նաև շատ են անհանգստանում այն հանգամանքից, որ 2011թ-ից ի վեր Ադրբեջանը բարձր տեղեր չի զբաղեցնում «Եվրատեսիլ»-ներում։ Բաքվի «միամիտ» լրագրողները չգիտե՞ն, թե 2011 թ-ի Ell & Nikki զույգը ինչ գնով հաղթեց այդ տարվա Եվրատեսիլը։ Նավթի գները նվազեցին և Ալիև-Փաշաև ընտանիքն էլ գումար չի հատկացնում ավելորդություններին, եթե դա չի վերաբերվում սուլթանի ընտանիքին։ Այստեղից հետևություն. հաջորդ «Եվրատեսիլ»-ում Բաքուն պետք է ներկայացնի Ալիևի ընտանիքը։ Օրինակ՝ ձևավորվի դուետ «Գեղեցկուհին և Հրեշը»՝ Մեհրիբանի և Իլհամի գլխավորությամբ, որը կկատարի «Qarabag Bizimdir» երգը, իսկ բեմին էլ կպարեն չքնաղ Լեյլան և Արզուն։ Այս դեպքում հաջորդ տարի Կիևում տեղի ունենալիք «Եվրատեսիլ-2017»-ում կհաղթի Ադրբեջանը։ Համոզված եմ, որ շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանին կտա 12 միավոր։


Հ.Գ. Իսկ եթե հումորը թողնենք մի կողմ, ապա Ադրբեջանի հասարակության հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է։ Իլհամ Ալիևը նրանց հասցրել է անմեղսունակության աստիճանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել