ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Հիսուս ասում է.
-Եթե սիրում եք ինձ, պիտի գործադրեք իմ պատվիրանները։ Եվ ես պիտի աղաչեմ իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում։ Աշխարհը չի կարող նրան ընդունել, որովհետև ո՛չ տեսնում է նրան և ո՛չ էլ ճանաչում։ Բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր մեջ պիտի մնա և ձեզ հետ պիտի լինի։ Որբ չեմ թողնի ձեզ. կրկին կգամ ձեզ մոտ։ Շուտով աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես ապրում եմ, և դուք էլ կապրեք։ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, դուք՝ իմ մեջ, և ես՝ ձեր մեջ։ Ով ընդունում է իմ պատվիրաններն ու գործադրում դրանք, նա՛ է, որ սիրում է ինձ։ Ով սիրում է ինձ, նրան կսիրի և իմ Հայրը։ Ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ հայտնի դարձնեմ նրան։
(Հովհաննեսի ավետարան 14:25-31)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել