Համաեվրոպական ԵՐԳԻ մրցույթում երբեք չի կարող հաղթել մի երգ, որը սեփական ցանկությամբ 1 անգամից ավել լսել դժվար կարողանաս: Ուկրաինայի երգը հիթ չի և հիթ դառնալու պոտենցիալ էլ չունի: Այն երբեք Լոուրենի, Ռիբակի, Բիլանի, Ռուսլանայի ու նախորդ տարիների հաղթողների երգերի հետ չես համեմատի, մինչդեռ ակնհայտ հիթերը մնացին հետին պլանում: Ասածս ինչ է, հերիք նայենք էս քաղաքականացված մրցույթը: Առհասարակ լավ կլինի, որ չմասնակցենք էլ: Եվրոպան մեզ երբեք հենց այնպես ընդամենը երգի մրցույթում լավ երգ ներկայացնելու համար հաղթանակ չի նվիրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել