Ադրբեջանական տպագիր լրատվամիջոցները պարբերաբար շարունակում են իրանցի այս կամ այն պաշտոնյային վերագրել զանազան ադրբեջանանպաստ հայտարարություններ, որոնց իսկությունը պարսկալեզու աղբյուրներով ճշտել, որպես կանոն, այդպես էլ չի հաջողվում:

Նման գործելաոճով անկներևաբար փորձ է կատավում լուծել երկու կարևոր խնդիր. նախ՝ Ադրբեջանի ներսում բնակչության իրանամետ շիայադավան հատվածի ակնհայտորեն աճող դժգոհությունների ֆոնին ցույց տալ, որ Բաքվի վարչակարգը սկսել է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ և երկրորդը՝ հաշվի առնելով հայաստանյան որոշ լրատվամիջոցների և ընթերցողների «կախվածությունը» ադրբեջանական լրատվությունից, Իրանի հանդեպ բացասական տրամադրություններ սերմանել Հայաստանի հասարակության որոշակի շերտերում:

Չնայած սրան՝ որևէ կասկած չկա, որ Բաքվի բռնապետի վարչակարգը և Ադրբեջանի բնակչությունն իր մեծամասնությամբ ունի հակաիրանական դիրքորոշումներ, և այս առումով գրեթե օր չկա, որ զանազան հրապարակումներում ադրբեջանցի օգտատերերը կամ Բաքվի քարոզչամեքենայի ԶԼՄ-ները «քար չնետեն» Իրանի կողմը՝ համարելով, որ Իսլամական Հանրապետությունն, ըստ էության, Հայաստանի հանդեպ վարում է բարեկամական քաղաքական ուղեգիծ և լուրջ սպառնալիք ներկայացնում Բաքվի վարչակարգի համար՝ Ադրբեջանի ներսում ունենալով ազդեցության լծակներ և իրականացնելով ինտենսիվ կրոնական քարոզչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել