Էսօր իմ ներվերը խանգարվեցին նենց, ոնց որ չի խանգարվել շատ վաղուց։ Այդ թվում նաև՝ ստատուս տանելու պատճառով, երբ գրառումը, որը քիչ թե շատ ծանոթ մարդկանց կարդալու ու հետները քննարկելու համար էր նախատեսված, հայտնվեց մի քանի կայքերում։ Չնայած ես հաստակաշի մեռնում եմ, կան բաներ, որոնք ընկերների համար են գրվում, ոչ թե շրջապատի։ Բլոգնյուզը գոնե զգուշացրեց, ասացի՝ հանեցին, մյուսները չեն էլ զգուշացնում։ Դա առիթ տվեց մտածելու Ֆեյսբուքից ինչ–որ բան արտատպելու շուրջ մտածելու։ Հիմա շարադրում եմ էն սկզբունքները, որոնց հիման վրա, իմ համեստ կարծիքով, պետք ա ԼՐԱՏՎԱԿԱՆ (շեշտում եմ՝ լրատվական) կայքում արտատպվի ֆեյսբուքյան գրառում։
1. Հեղինակը պաշտոնյա է, երգիչ, դերասան և այլն՝ արտատպվում է առանց զգուշացնելու։ Նրանք ինքներն են ձգտում իրենց մտքերի, գաղափարների, նորությունների արտատպմանը, Ֆեյսբուքն իրենց համար հասարակության հետ հաղորդակցվելու գործիք է, մենք էլ արտատպելով օգնում ենք: Եթե այդպիսի կերպար խնդրի ինձ ջնջել նրա գրառումը, բացի որոշ դեպքերից, կասեմ՝ ցտեսություն:
2. Հեղինակը հայտնի բլոգեր կամ ֆեյսբուքցի է։ Եթե նա բլոգով գումար է վաստակում և այլն, պետք է քննարկել նրա հետ համագործակցության եզրեր։ Եթե նա գրում է՝ հասարակությանն իր միտքը հայտնելու համար, արտատպվում է առանց հարցնելու։
3. Սովորական մարդու ահազանգ ինչ–որ խնդրի շուրջ։ Արտատպվում է առանց հարցնելու։
4. Սովորական մարդու պարզապես հետաքրքիր գրառում։ Արտատպվում է նախնական համաձայնությունից հետո։ 

Առաջարկներ կա՞ն։ 
Հ.Գ. Արտատպումը ողջունելի է))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել