«Ադրբեջանական փողոցում» հարցում է անցկացվել՝ «Դեպի Արևե՞լք, թե՞ Արևմուտք պետք է գնա Ադրբեջանը» թեմայով: Հարցման մասնակիցների պատասխանների ընդհանուր վերլուծության արդյունքում կարելի է առանձնացնել հետևյալ մոտեցումները՝
1) Միանշանակ դեպի Արևմուտք։ Արևմուտքի կողմնակիցները գտնում են, որ ժողովրդավարությունը և քաղաքակրթություննԱրևմուտքում են։
2) Դեպի Ռուսաստան, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Մոսկվայում է, և ՌԴ-ում մեծաթիվ ադրբեջանցիներ են ապրում: Այնուամենայնիվ, քիչ չեն նաև հակառուսական կողմնորոշում ունեցողները։
3) Դեպի Թուրքիա և Թուրան, քանի որ ներկայումս ադրբեջանցիների միակ բարեկամները թուրքերն են:
4) Ոմանք էլ նշում են, որ Ադրբեջանը չպետք է ընտրություն կատարի Արևելքի և Արևմուտքի միջև, այլ պետք է հավասարապես հարաբերվի միաժամանակ երկու առանցքների հետ էլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել