Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն անցնում է թվային հեռարձակման: Հիմա արդեն ՀՀ տարածքում իրականացվել են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման:

Գործադիրի 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս ընտանիքներ կան, որոնք չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն:

Օրերս կայացած կառավարության նիստում որոշում է կայացվել սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որոնց բաշխումն իրականացվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել