Լսել եմ, որ Ստալինի ժամանակ մարդիկ են եղել, որոնց խանութից մեկ հաց գողանալու համար աքսորել են կամ բանտ ուղարկել, բայց որ խանութում գողություն կատարելու մեջ կասկածվողին սպանեն, այն էլ ոստիկանական բաժանմունքում, չլսված բան է մեզ համար, բայց ոչ՝ մեր արևելյան հարևանների։

Խանութում կատարած գողության կասկածանքով Բաքվի հարևանությամբ գտնվող Շուվալանում բնակվող 29 ամյա Զաուր Սուլթանովը կանչվել է ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանական բաժանմունք մտնելուց ընդամենը մի քանի րոպե հետո դուրս է բերվել այնտեղից Զաուրի դիակը՝ քիթ-բերանը ամբողջովին արյան մեջ, ինչպես պատմում են հարազատները։

Տրամաբանական կլինի կարծել, որ Ադրբեջանում հիմա երազում են՝ իրենց ղեկավարը գոնե Ստալինի պես մարդ լինի․ վերջինս խանութ թալանալու համար աքսորով էր սահմանափակվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել