Կոնկրետ առաջարկություն՝ վարչապետի երեկվա հայտարարության թեմայով:
Որքան հասցրել եմ հետևել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերին, անխտիր բոլորը ընտիր ու թանկարժեք մեքենաներ ունեն: Չեմ «խորանում», թե՝ ոնց: Ունե՛ն: Կոնկրետ առաջարկությունս այն է, որ բացի պետության առաջին դեմքերից (նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ), մնացյալ բոլոր պաշտոնյաները, ովքեր ունեն ավտոմեքենա, իսկ շատերը՝ ավտոմեքենաներ, ծառայողական նպատակներով շահագործեն ա՛յդ մեքենաները և պետության ու բյուջետի հաշվին նրանց «պադավատ» ունենալու վրա գումար չծախսվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել