Եթե համեմատենք հայկական ապրանքների այս և նախորդ տարվա արտահանման ծավալները Եվրասիական տնտեսական միության երկրներ, ապա կտեսնենք որ 2016-ին առկա են ավելի լավ ցուցանիշներ:

Մասնավորապես այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժմանակահատվածի համեմատ Հայաստանից Բելառուս արտահանումը ավելացել է 45 տոկոսով:

Մոտ չորս անգամ ավելացել է արտահանումը դեպի Ղրղզստան: Ինչ վերաբերում է առաջատար տնտեսական գործընկեր Ռուսաստանի, ապա դեպի այդ երկիր արտահանման ծավալները նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ աճել են մոտ երկու անգամ:

Սա իհարկե անկասկած դրական ցուցանիշներ են: Նախորդ տարի բազմիցս քննարկվել է ԵՏՄ-ում լինելու հեռանկարը, սակայն հաշվի չեն առնվել նախորդ տարվա տնտեսական մարտահրավերները: Այս տարին կարծես թե լավ է դասավորվում մեր արտահանողների համար,չնայած այն հանգամանքին, որ տարին դեռ չի ավարվել և կարող են լինել ոչ ցանկանկալի անակնկալներ: Այնուամենայնիվ պետք է հուսալ, որ առկա դրական միտումը կշարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել