Ինձ համար շատ դժվար է շարունակել վերաբերվել Ժիրայր Սեֆիլյանին այպես, ինչպես վերաբերվել եմ նրան մինչ այսօրվա ասուլիսը: Այս մարդու մասին բազմիցս արտահայտվել եմ՝ անվանելով նրան կենդանի լեգենդ: Ինձ համար տարօրինակն այն է, որ նրա կողմից հնչում են տարածքների մասին այնպիսի ձևակերպուներ, որոնց նպատակն է տպավորություն ստեղծել մեծ տարածքային կորուստների մասին, օգտագործվում է միլիոն բառը: Անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում, թե ինչ է պատահել նրա հետ, ինչ ստացավ նա, երբ նրա արտահայտած իրականությունից դուրս հայտարարությունը հայտնվեց ադրբեջանական մամուլի գլխագրերում, ինչ ստացավ նա, երբ հերոսական պայքարում Արցախի բոլոր բնակավայրերը պահած տղեքը լսեցին, թե ինչ է կարծում իրենց արածի մասին լեգենդար ազատամարտիկը...: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա թող ասեր նաև, թե մերոնք այլ հատվածներում ինչ փոփոխություններ ու վերադասավորումներ են արել, թող նաև ասեր, թե երբ է մեր զինվորականների տիրապետության տակ անցել վերջերս շատ շրջանառվող որոշ հենակետեր... : Զինվորականներն ու արցախցիները գիտեն այս հարցերի պատասխանները: Ցավում եմ, որ մեր հասարակության ներսում ներքաղաքական հարցերը դիպչում են մեր ամենանուրբ լարերին, պարոն Սեֆիլյան էլ նման բան մի արեք, ոչ մի իշխանություն հավերժ չէ, բայց հավերժ է հայրենիքը, Դուք դրա մասին ինձանից լավ գիտեիք, ասեմ ավելին, շատ երիտսարդների համար եղել եք հայրենասեր մարդու մարմնավորում: Մեր տղեքը Արցախի հանրապետության սահմանները վերջնահաշվում պահել են նույնը, եթե չասենք, որ 002մլն քառակուսի մետր մծացրել են այն, սա է իրականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել