Ինչպես գիտենք, տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարածքում իրականացվում են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքներ:

Այս պահի դրությամբ թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: Այն պետք է իրականացվի DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքի շնորհիվ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կարող է լրացուցիչ սոցիալական բեռ առաջացնել բնակչության համար` այդ սարքերից արդե արդեն իսկ անվճար ստացել էին սոցիալապես անապահով 46494 ընտանիք: Այսօր գործադիր մարմինը որոշում է կայացրել ևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել DVB-T2 ընդունիչ սարքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել