Քաղաքական կառույցները վերազինվում են, պատրաստվում են գալիք ընտրություններին և դրա պատճառով դաշտում համեմատաբար հանգիստ վիճակ է: Քաղաքական Time out-ի ֆոնին, ժամանակավորապես հանրային հարթակներից օգտվելու հնարավորություն են ունենում հարություն առած քաղաքական դիակները:

Ապրիլյան քառօրյա պատերազմը բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ հատկապես նրանց համար, ովքեր վաղուց արդեն դուրս էին շպրտված քաղաքական դաշտից: Նրանց կողմից այս ընթացքում հնչում են ոչինչ չասող վերլուծական կարծիքներ, ինչպես նաև անբովանդակ խորհուրդներ ու դիտողություններ: Օրինակ՝ վերջին օրերին լրահոսում կարելի է հանդիպել վաղուց մոռացված այնպիսի անուններ, ինչպիսիք են Արշակ Սադոյան, Գառնիկ Իսագուլյան, Արամ Հարությունյան, Հայկ Բաբուխանյան և այլն:

Օրինակ երեկ ասուլիս է տվել Արշակ Սադոյանը, ով խոսել է ապրիլյան պատերազմի վերաբերյալ: Զարմանալին այն չէ, որ Սադոյանն այս կամ այն թեմայով խոսում է: Մեծ հաշվով նման գործիչները միշտ էլ խոսելու ցանկություն ունեն: Զարմացնում են ավելի շատ լրագրողների և սադոյանների «հանդիպում» կազմակերպողները: Մի՞թե դաշտում մասնագետների և կադրերի այն աստիճան «սով է», որ սադոյաններին իսագուլյաններին կամ բաբուխներին են կանչում, ասուլիս կազմակերպում ու խոսացնում: Իմաստը ո՞րն է «հնամաշ» գործիքներին մամուլի ակումբներ կամ թերթերի էջեր տանելը:

Հետո պետք է դժգոհենք, որ Սադոյանի նմանները գեղմյանական ոճի մեջ դեպուտատներ ու նախարարներ են դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել