Հնում բանակում ծառայելը ազնվական դասի մենաշնորհն էր, քանի որ Հայրենիքը համարվում էր սրբազան և ամեն մեկը չէ, որ վաստակում էր այդ վեհ գործին մասնակցելու իրավունքը: Ազնվական տների պատանիները իրենց նվիրում էին ռազմի գործին, իսկ մյուս խավերը, որ պլեբել էին կոչում, հեռու էին պահվում այդ բնագավառից:

Մեր մոտ հիմա էլ այդպես է՝ հոգով ազնվականները ծառայում են բանակում, պատերազմում թշնամու դեմ, իսկ հոգով պլեբեյները հեռու են պահում իրենց այդ բնագավառից:
Մի էական տարբերություն կա սակայն հին ժամանակների հետ համեմատած՝ հնում իշխանության էին հոգով ազնվականները, իսկ մեզանում՝ հոգով պլեբեյները:

Պատմական հանգամանքների բերումով առաջացած այս շեղումը արգելակում է մեր զարգացումը և այն շտկելու հնարը գտնելը մեր ժամանակների ամենակարևոր խնդիրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել