Նազարբաևը գնացել էր Մոսկվա և ողջ տոնակատարությանը <<սոսնձվել էր>> Պուտինին…Թուրքը լինի ադրբեջանցի, ուզբեկ, ղրղըզ, բաշկիր, թաթար, թուրքմեն, ղազախ, թե այլ արտադրության՝ հենց այնպես ոչինչ չի անում: Այնպես որ, եթե ձեզ թվում է Նազարբաև Նուրսուլթան Աբիշև օղլին Պուտինին էր կարոտել, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին կամ գնացել էր շքերթը նայելու իր անհագ ցանկությունը մեղմելու նպատակով, ապա չարաչար սխալվում եք…
Նա Մոսկվայում էր՝ Կարմիր հրապարակում, որպես համայն թուրքերի դեսպանորդ, որպես միջնորդ տեր-բաբա Էրդողանի և Ալիևի խնդրանքով, նրանց պրոբլեմները, խնդիրները հարթելու ակնկալիքով:
Դա է պատճառը, որ այնուհետև հարևան քոչվորստաններում սկսեցին լուրեր տարածել, որ ՌԴ նախագահ Պուտինը մինչև մայիսի վերջը կայցելի Ադրբեջան: Այցելության նպատակը ըստ իրենց՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է, շփման գծում հայկական և ադրբեջանական բանակների ընդհարումները:
Ուշադրություն դարձրեցի՞ք…Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, հայկական-ադրբեջանական բանակներ..Ոչ մի խոսք Արցախի, նրա պաշտպանության բանակի, արցախյան հիմնախնդրի մասին...
Ինչևէ, Նազարբաևն իր միսիան կատարեց՝ ողջ թուրքերի անունից, ոչ պաշտոնական, մտերմիկ բանակցեց Պուտինի հետ, մնում է սպասել նրա այցելության արդյունքներին: Իսկ Պուտինը հաստատ գիտի, թե իր երկրի տարածքում ինչքան թուրքալեզու նախկին քոչվոր ցեղախմբերի հետնորդներ կան…Բարդ խնդիր ունի լուծելու ՌԴ նախագահը, օրակարգում նաև գերխնդիրն է՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Հավանաբար քննարկվել են նաև ռուս-թուրքական լարված հարաբերությունները մեղմելու խնդիրները ևս, այնպես որ բարդ իրավիճակ է, շատ բարդ՝ հղի անկանխատեսելի հետևանքներով ու բարդություններով…Թե ինչ ընթացք կստանա՝ կապրենք, կտեսնենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել