Այդպես էլ ՊՆ-ում չհասկացան, որ ոչ ոք իրավունք չունի մտնել զորամասեր և օգնություն բաժանել զինվորներին : Բոլորը կենտրոնացել են ձևի վրա, բայց բովանդակությունը չի քննարկվում:
-Նախ, զինվորները որբեր չեն, ոչ էլ անապահով խավ, ոչ էլ փախստականներ, որ նրանց օգնություն և ուտելիք բաժանեն:
-Երկրորդ, բանակը փակ կառույց է, որի մատակարարումը պետք է կենտրոնացված լինի և վերահսկելի` սկսած հագուստի և սննդի անվտանգության համապատասխան վերահսկողությամբ, չափաբաժինից և անհրաժեշտ կալորիականությունից:
-Երորրդ, բացի ՊՆ համապատասխան ստորաբաժիններից, ոչ ոք իրավունք չունի մատակարարմամբ զբաղվել, եթե դա բանակ է, այլ ոչ թէ գիշերօթիկ դպրոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել