Բենզինի և դիզվառելիքի գները եղել և մնում են ՀՀ առօրյաում քննարկվող ամենաթրենդային թեմաներից: Օրերս Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակել է բենզինի և դիզվառելիքի արձանագրված գները, որոնց համաձայն հիշյալ ապրանքների գները նվազել են համապատասխանաբար 1,8%-ով և 2%-ով, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ նվազել են համապատասխանաբար 12,1 %-ով և 14,5%-ով, 2015թ. դեկտեմբերի համեմատ` 11,4 %-ով և 15,2 %-ով:

Հարկ է նշել նաև, որ 2016թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնանկում: Այս տարվա ապրիլին մարտի համեմատ դարձյալ գնանկում է արձանագրվել՝ 0,3%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել