Օրերս ԱՎԾ-ն հրապարակել է հանրապետությունում առկա միրգ բանջարեղենի գնաճի և գնանկման ցուցանիշները: Հրապարակած տվյալների համաձայն 2016թ. ապրիլին մարտի համեմատ վարունգի գինը նվազել է 40.6%-ով, խառը կանաչեղենինը` 20.8%-ով, կանաչ սոխինը` 17.4%-ով, գլուխ սոխինը` 3.4%-ով, սմբուկինը՝ 2.9%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ նվազել է 12.3%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 2.6%-ով:

Հարկ է նշել նաև, որ մրգի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 21.9% գնանկում: Միաժամանակ, չորացրած մրգերի գինը նվազել է 1.1%-ով, խաղողինը՝ 0.9%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել