Մի երկրորդ խնդրանք էլ հայոց լրատվական դաշտի ֆեյքերին՝ տարբեր կեղծանուններով գրող լրագրողներին: Սիրելի եղբայրներ եւ քույրե՛ր, անտեսանելի ճակատի անխոնջ մարտիկնե՛ր, ստեղնաշարի եւ մկնիկի գաղտնի օրդենի մերօրյա ասպետնե՛ր: Եթե դուք ինչ-ինչ պատճառով ստիպված եք օրական երկու-երեք-չորս հոդված գրել՝ ստորագրելով դրանք տարբեր անուններով, դա ձեր իրավունքն է, սակայն այս գործը նույնպես պահանջում է հարգանք դիմացինի եւ սեփական իսկ աշխատանքի նկատմամբ: Հետեւաբար, աշխատեք գոնե ամեն անվան տակ տարբեր ոճ օգտագործել, տարբեր կերպար ստեղծել: Ես էլ չեմ ասում նրա մասին, որ չարժի նույն թեմայով օրական մի քանի բան գրել տարբեր անուններով, եւ նույն ձեւակերպումները թեթեւակի վերափոխմամբ հրամցնել որպես տարբեր տեքստեր: Սա ընդհանրապես խաղից դուրս է: Ես ասում եմ, որ պետք է գոնե նվազագույնս տարբերվի նաեւ ոճը, տիպիկ դարձվածքները, լեզուն եւ այլն, եւ այլն: Բա՞րդ է: Ոչ ոք չէր խնդրում ձեզ համաձայնել օրական հինգ հոդված գրելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել