Aravot.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հեռախոսազրույցն են ունեցել։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։

ՌԴ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ նրանք քննարկվել են միջազգային ակտուալ հարցեր, ներառյալ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը եւ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել