Մի խնդրանք ֆեյքերին հայոց աշխարհի: Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, անտեսանելի ճակատի անխո՛նջ մարտիկներ, ստեղնաշարի եւ մկնիկի գաղտնի օրդենի մերօրյա՛ ասպետներ: Կեղծ հաշիվ պատրաստելուց մի քիչ ջանք եւ երեւակայություն գործադրեք, զի ամեն աշխատանք այս աշխարհում` նույնիսկ ֆեյքի աշխատանքը պահանջում է այդ երկու որակների նվազագույն դրսեւորումը: Մարդ ձեր փոխարեն ամաչում է: Նախ՝ մի ընտրեք ճչացող նկարներ՝ ծիտ աղջիկների եւ թոփ մոդել տղաների, որպեսզի չտարբերվեք միջին ֆեյսբուքցուց: Երկրորդ՝ ընկերների ցանկում չպետք է լինեն միայն հանրային ճանաչելի դեմքեր: Երրորդ՝ պատի գրառումներում չեն կարող լինել միայն հղումներ, եւ բացակայեն կենդանի մարդկային խոսակցություններ: Չորրորդ՝ էջը պետք է ունենա պատմություն, այդ թվում՝ «ո՞նց ես ապեր», «վաղուց չեմ տեսել» տիպի գրառումներ, ցանկալի է նաեւ անձնական տվյալներ և այլն, և այլն: Ցանկացած խելքը գլխին մարդ երկու րոպեում կարող է հասկանալ, որ ինչ-որ ֆիրմա ծտի նկարով, միայն լրագրողներին ու քաղաքական գործիչներին ընկերների ցանկում ունեցող, եւ միայն հղումներ շեյր անող մեկը հազիվ թե կենդանի մարդ լինի: Հասկանում եմ, որ այս պայմաններին բավարարելը բարդ է եւ ժամանակ է պահանջում, բայց ոչ ոք ձեզ չի խնդրում կեղծ հաշիվներ բացել: Հարգանք ունեցեք դիմացինի նկատմամբ: Երբ այդ կարգի հաշիվներից ընկերության հայտ եք ուղարկում, մարդուն փաստացի ասում եք՝ դու դեբիլ ես, ապեր: Լավագույն տարբերակն, իհարկե, սեփական անուն-ազգանունով եւ նկարով ներկայանալն է, բայց եթե ինչ-որ պատճառներ ունեք ոչ ձեր անունից խոսելու, նույնիսկ այդ դեպքում նվազագույն հնարամտությունն ու նվազագույն հարգանքը դիմացինի նկատմամբ ցանկալի են: Շնորհակալություն ուշադրության համար: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել