Այսօր, վաղը, այսուհետ կլսենք տեքստեր, տեքստեր, տեքստեր։ Տեքստ ասողների պակաս չենք ունենալու։ Մի բան չպետք է մոռանանք, մենք չենք գուրգուրել մեր զինվորին, մենք մոռացել էինք նրան այնտեղ՝ առաջնագծում ու երբ հասկացել ենք, որ նա մեզ համար իր մարմնով փակել է հակառակորդի առաջխաղացումը, սկսել ենք տեքստեր ասել նրա մասին։ Հայրենասիրական տեքստեր, որոնք ընդհանրապես չգիտես ինչպես են կարողանում գրել ու արտասանել։ Տեքստեր մի ասեք, լուծել է պետք առաջնագծի բոլոր խնդիրները, լուծեք կարճ ժամանակում, գործ արեք, խոսելու ժամանակ միշտ էլ ունենալու եք։ Դրանից հետո էլ թիկունքը պետք է կարգի բերենք։ Այս տղան՝ Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանը զոհվել է բոլորիս համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել