Նայեք այս լուսանկարի համեստ, խելացի տղային: Սա մեր հերոսն է: Մեր պատիվը: Մեր արժանապատվությունը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն է, ում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան:
Կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ հետո իրենց պայթեցրեց թշնամու հետ, որովհետև մեր զավակները քաջ լինելուց բացի նաև հպարտ երկրի զավակներ են ու ոչ մեկի գերին չեն: Ոչ թշնամու, ոչ բարեկամի:
Պարտք մնացինք իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել