Զարմանում եմ, որ ասում են Հայրենական պատերազմ: Ախր Սովետի ժամանակ մենք անկախ պետականություն չենք ունեցել: Տեղի է ունեցել քեմալա-բոլշևիկյան կամ ռուս-թուրքական մերձեցում և մեզ զրկել են մեր պետականությունից, հետագայում Մոսկվայի և Կարսի պայմանագրերով մեր հողերը միմյանց միջև բաժանել են: Այդ տոտալիտար միության մեջ տասնյակ հազարավոր հայեր են բռնադատվել ոչնչացվել: Օկուպացիոն կարմիր բանակի, այն կարմիր բանակի, որը թուրքերի հետ միասին մեզ օկուպացնում էր, հետո Սյունիքում, ինչպես նաև Երևանում և Ղարաբաղում մեր դեմ էր կռվում, նրա կազմում կռվելը հայրենական պատերազմ չի, Սովետն էլ մեր երկրորդ հանրապետություն չի: Մոտակա օրերի տոներն էլ Շուշիի ազատագրումն է և Ֆաշիզմի դեմ միջազգային հաղթանակի օրը:

Հ.Գ. Հավերժ փառք Արցախյան հաղթական գոյամարտերում և Ֆաշիզմի դեմ միջազգային հաղթանակում իրենց ավանդը ունեցած հայորդիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել