Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ամենօրյա նույնաբովանդակ պաշտոնական հաղորդագրությունները՝ հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը «122 անգամ» խախտելու և շփման գծում իրավիճակը սրելու վերաբերյալ, ծաղրի (երևանյան աշխարհաբարով՝ ղժժալու) թեմա են դարձել «ադրբեջանական փողոցում»: Որոշ սրամիտներ հեգնում են՝ «Սրանք ալարում են մատներին մի-քիչ զոռ տալ, պատրաստի տեքստերում երկու թիվ փոխել, ամենօրյա copy-paste-ով են զբաղված», կամ՝ «Ամեն առավոտ նույն լուրն ենք կարդում: Խնդրում ենք՝ 122 թիվն էլ մի գրեք, հիմա էլ անցեք 130 կամ 110 թվանոց համակարգին»: Ադրբեջանցիներից մեկն էլ պնդում է, որ պաշտպանության նախարարության կողմից տարածված նմանատիպ լուրերն ամբողջական ապատեղեկատվություն են.՝ «Ես, Թարթառում նստած՝ ամբողջ գիշեր կրակոց չեմ լսում, սրանք Բաքվից առավոտյան կրակոցների մասին են գրում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել