Նարեկավանքը՝ երեկ և այսօր... Հինավուրց հայկական Նարեկ գյուղը և միջնադարյան հանրահայտ Նարեկավանքը գտնվում էին Վանա լճի հարավում՝ պատմական Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում: Նարեկ գյուղում է ծնվել, ստեղծագործել և մահացել հայ մեծագույն բանաստեղծ, հոգևորական, երաժիշտ, փիլիսոփա, հայ միջնադարյան գրականության գլուխգործոց հանդիսացող «Մատյան ողբերգության» հեղինակ Գրիգոր Նարեկացին (951-1003)։ Գրիգոր Նարեկացու գերեզմանը գտնվում էր Նարեկավանքի համալիրի բանաստեղծի անունը կրող մատուռ-դամբարանում, որը դարեր շարունակ ուխտատեղի է հանդիսացել Հայաստանի տարբեր անկյուններից այստեղ եկող հայ ուխտավորների համար: Նախքան 1915 թվականի գաղթը գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ և ունեցել շուրջ 250 տուն։ Ներկայումս նախկին Նարեկ գյուղի և ավերված Նարեկավանքի տարածքում քրդաբնակ Յէմիշլիք բնակավայրն է։ Հետաքրքրական է նաև, որ Նարեկ գյուղին հարող բարձրունքից երևում է Աղթամար կղզին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել