Կրթության նախարարը իր աթոռի հետ դեռ մեղր ամիս է վայելու՞մ:
Գոնե մոտավորապես տեղյակ է՞ , թե շրջանավարտների ծնողները ի՞նչ թվերի տակ են ճկռում էս տարի:
Մեծ մասը, որպեսզի երեխու վիզը ծուռ չմնա, իրենց հազար կտոր են անում, անկապ վարկերի ու պարտքերի տակ են մտնում:
Ես հարգում եմ ուսուցչի ծանր աշխատանքը, գիտեմ, որ իրենցից շատերը ավելիին են արժանի, բայց չեմ ընդունում պարտադրված "նվեր" անելու այլանդակ երևույթը:
Դա նաև վերաբերվում է այբենարանի բոլոր տառերի յուրացնելը նշելուն, չորորդ դասարանից հինգերորդ դասարան փոխվելը նվերներով արարողություն դարձնելուն:

Կարծես առիթ են փնտրում չեղած տեղը ծնողներին ծախսերի տակ գցելու:
Էս ծախսերի պահով նախարարը կարծիք հայտնել է՞ որևէ տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել