Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողները, լրագրողները, պաշտոնատար անձիք ադրբեջանական կողմի մասին խոսելիս չեն ասում թշնամի, այլ ասում են հակառակորդ: Իսկ ադրբեջանական կողմի թե՛ զինվորական , թե մեդադաշտի ներկայացուցիչները և թե պետական պաշտոնյաները մեր մասին խոսելիս ասում են թշնամի, ոչ թե հակառակորդ: Կարծում եմ այս դիտարկումը պետք կգա մեր երկրի շահերը միջազգային կազմակերպություններում ներկայացնող պաշտոնյաներին: Իմ այս պնդման մասին կան բազմաթիվ վիդիոներ, որտեղ ասենք լրագրողն ու բարձրաստճան զինվորականը հենց դիրքերում խոսում են մեր մասին՝ մեզ բնութագրելով ոչ թե հակառակորդ , այլ թշնամի: Իսկ դա, ինչպես հայտնի է Եվրոպայում համարվում է ատելություն քարոզող երևույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել