ՂՀ պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի զարգացումներին եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում: Այս մասին հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդել էին տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի վերատեղակայման մասին: Ադրբեջանի ՊՆ-ն սա բացատրել էր զորավարժությունների անցկացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել