Ինչպես գիտենք, վերջերս քննարկվում էր բուհերում տարկետումը վերացնելու և անխտիր ծառայության անցնելու օրինագիծ առաջարկելու թեման:

Ըստ ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի` այս օրինագիծը խնդիրը չի լուծի, պաշտոնյաները ամեն դեպքում իրենց որդիներին չեն ուղարկելու բանակ, քանի որ այնտեղ վտանգավոր է, վիրավորվում են և մահանում:

Վերջինս կարծում է, որ օլիգարխների, պաշտոնյաների որդիները սովորաբար խուսափում են ծառայությունից, մեկնում են տարբեր բուհերում սովորելու, ասպիրանտուրայում են տեղեր զբաղեցնում:

Հետաքրքիր է, օլիգարխներ ասելով իրենց ՀՅԴ-ական մեծահարուստներին էլ նկատի ունի, թե ոչ: Եվ պարզ չէ նաև, օլիգարխ ՀՅԴ-ականների չծառայած որդիներն էլ են այս թվին դասվում, թե ոչ:

Այն որ օլիգարխներ ունեցող Դաշնակցությունն իրեն ընդդիմադիր էր ձևացնում ժամանակին, ծիծաղելի էր, բայց որ այսօր իշխանության հետ իրար գրկած կոալիցիա են խաղացնում, արդեն զայրացնում են նման պոպուլիստական հայտարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել