ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Կառավարությունը անհրաժեշտ էր համարել մի քանի օրենսդրական նախաձեռնություններ արտահերթ կարգով ԱԺ ներկայացնել, որոնց թվում էր նաև վիճահարույց «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին օրինագիծը: ԱԺ նախորրդ քառօրյա նիստում օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ չէր ընդունվել, քանի որ քվորում չէր եղել: Այժմ կառավարությունը նույն նախագիծը դարձյալ ներկայացնում է խորհրդարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել