Եվրատեսիլ 2016­ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին աջակցել եւ քաջալերել են բազմաթիվ երգիչ­ երգչուհիներ։ Այսօր նրանց է միացել նաեւ Սիրուշոն, ով իր Facebook­յան էջում հրապարակել է Իվետայի լուսանկարը եւ գրել. «Իմ ամբողջ աջակցությունն Իվետա Մուկուչյանին այս տարի Եվրատեսիլ մրցույթում։ Ես ուրախ եմ, որ մենք նման երգչուհի ունենք։ Լավ ձայն, ինքնավստահություն եւ կրակ։ Առաջ Հայաստան»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել