Արցախի անկախության ճանաչումը նշանակում է մեկ բան. էսքան ժամանակ դուք ե՞ք մեզ միշտ պատերազմով սպառնացել, իսկ հիմա արդեն մենք ենք ձեզ հստակ ցույց տալիս լուրջ պատերազմի վտանգ ու հնարավորություն։ Դե գնացեք ու մտածեք
Բաքվի արձագանքը, որը միշտ թքած է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ու միշտ նշել այդ ձևաչափի անզորությունը բանակցություններում, իսկ այժմ հիստերիկաբար խոսում է ՄԻնսկի խմբի մասին, ասում, որ Արցախի անկախության ճանաչումը չեղարկելու է Միսկի խմբի բոլոր ջանքերն ու կաթվածահար անի այդ ձևաչափը և այլն, վկայում են, որ Բաքուն լավ էլ գիտակցում է այդ խնդրի ողջ լրջությունը ու վախեցած է։
Այն, որ Ացախի անկախության օրինագիծը մտնելու է Աժ, քննարկվի, քննարկվի, քննարվի, էլի քննարկվի ու այդպես էլ առկախվի մնա, դա միանգամայն պարզ է։ Դա լինելու է որպես պահեստային հզոր զինատեսակ, որը միշտ ճոճվելու ա Ադրբեջանի դեմ՝ հասկացնելով, որ մենք էլ կարող ենք պատերազմել ու պատերազմով հարցը լուծել, այլ ոչ թե միայն պատասխանել պատերազմական սպառնալքիներին։
Ամբողջ հարցը միայն այն է, որ այս լուրջ զինատեսակը չպետք ա շատ շահարկվի, այսինքն մտնի Աժ ու էլի դուրս գա, հետո էլի մտնի ու էլի դուրս գա, այլապես դրա ռազմաքաղաքական լուրջ ազդեցությունը փոքր ինչ կնվազի։ Դա կնմանվի այն դեպքին, երբ ունես հզոր զենք, անընդհատ ցույց ես տալիս, բայց չես կրակում, ցույց ես տալիս, բայց չես կրակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել