Ահա այս մեքենան մի քանի օրից կուղևորվի Արցախ:

Լինելով հայրենիքից հեռու, մենք հայերս ունենք բնավորության գիծ, երբեք չմոռանալ մեր հայրենիքը, թեկուզ և հեռվից, սակայն օգտակար լինել մեր երկրին, մեր հայրենիքին և ամենակարևորը՝ մեր բանակին ու սահմանին կանգնած հայ զինվորին: Այդպես են մտածում նաև մեր Մերձմոսկովյան շրջանի Պադոլսկ քաղաքի Նաիրի հայ համայնքի հայրենակիցները, ով փորձում է հայրենիքին թեկուզ հեռվից, բայց օգտակար լինել իրենց հայրենիքին: Նաիրի հայ համայնքը Վարուժան Սարգսյանի նախաձեռնությամբ ՊԲ-ի Մատաղիսի զորամասին նվիրում է ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենա (Ամենագնաց): Արդեն մի քանի օրից մեքենան կլինի վերոնշյալ զորամասում: Ավտոմեքենան անձամբ զորամասին կհնաձնի Նաիրի հայ համայնքի ներկայացուցիչը:
Շնորհակալություն մեր հայրենակիցներին նման նվիրատվության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել